Ստորև  ներկայացվում   են սույն կայքից օգտվելու հիմնական կանոններն ու պայմանները

Կայքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Պատվիրատու – 18 տարին լրացած, գործունակ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որը սույն կայքում պատվիրում է դիմավորման/ճանապարհման ծառայություններ, տուրեր և վճարում է դրանց դիմաց:

Կատարող – «ԲՖԴԱ» ՍՊԸ, որը հանդիսանում է ծառայությունների կազմակերպիչը:

Վաուչեր – ամրագրումը հավաստող և դրա վերաբերյալ հակիրճ ինֆորմացիա պարունակող փաստաթուղթ, որը Պատվիրատուին տրամադրվում է էլեկտրոնային տեսքով:

Պատվեր – Կատարողի կողմից մատուցվող ծառայությունների առցանց կամ էլեկտրոնային տեսքով պատվեր/ ամրագրում Պատվիրատուի կողմից:

Կայք – «ԲՖԴԱ» ՍՊԸ -ին պատկանող և վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող, այդ ծառայություններն առցանց ամրագրելու և գնելու հնարավորություն ընձեռող վեբ-կայքը, որի հասցեն է՝ www.touchingarmenia.am

Անձնական հաշիվ – Կայքի բաժին, որը նախատեսված է Պատվիրատուի կողմից Պատվերն առցանց, ինքնուրույն ձևակերպելու  համար:

Համաձայնություն – Պատվիրատուի և Կատարողի միջևհրապարակային օֆերտայի ակցեպտի եղանակով կնքվող համաձայնություն:

Ընդհանուր դրույթներ

Պատվերի ձևակերպումը, վճարումը

Պատվիրատուն Պատվերը ձևակերպում է ինքնուրույն, առցանց եղանակով, Կայքում ընտրելով իրեն առաջարկվող տարբերակներից նախընտրելին:

Կայքում, ինչպես նաև փոստով կամ Կատարողի գրասենյակում պատվիրելու դեպքում վճարային գործարքներ իրակացնելու իրավունք ունեն 18 տարին լրացած ֆիզիկական անձինք: Վճարում հնարավոր է նաև կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով։

Դիմավորման/ճանապարհման ծառայության դեպքում  ծառայության արժեքը բոլորի համար հաշվարկվում է ըստ Կայքում նշված սակագնի՝ անկախ տարիքից, իսկ տուրերի դեպքում մինչև  3 տարեկան 1 երեխայի համար ուղևորությունն անվճար է:

Պատվերի չեղարկումը

Պատվերը սկսելու պահից առավելագույնը 12 ժամ առաջ Պատվերի չեղարկման կամ խմբագրման դեպքում  որևէ տուգանք կամ չվերադարձվող գումար չկա, իսկ դրանից հետո  պատվերը չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում:

Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

Կատարողն իրավունք ունի՝

Փոփոխել Կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքի բովանդակությունը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակման պահից:

Կատարողը պարտավոր է՝

Պատվիրատուի կողմից հայտ ներկայացվելու դեպքում վերջինիս համար գրանցել Անձնական գրասենյակ:

Պատվիրատուն իրավունք ունի՝

Օգտվել Կայքում  ներկայացված բոլոր ծառայություններից:

Ճանապարհում/Դիմավորում ծառայության դեպքում, եթե Կատարողի կողմից ծառայությունը մատուցվել է կես ժամ ուշացումով, և, որը չի հանդիսանում ֆորս-մաժորային իրավիճակի կամ այնպիսի խցանման հետևանք, որը հնարավոր չէր կանխատեսել, ապա Կատարողը  Պատվիրատուին վճարում է տուգանք՝  50,000 /Հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:

Պատվիրատուն պարտավոր է՝

Տրամադրել Կայքի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների կազմակերպման ու իրականացման համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն:

Անձնական գրասենյակում գրանցվելիս նշել բացառապես իրական տվյալներ: Պատվիրատուի կողմից ներկայացված տվյալների անարժանահավատության, ինչպես նաև Կատարողի մոտ դրա հիմնավոր կասկածի դեպքում /այդ  թվում նաև նշված կոնտակտային տվյալները գոյություն չունենալու հետևանքով կապ հաստատելու անհնարինության կամ այլ դեպքերում/  Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել սույն Համաձայնագիրը:

Հավելյալ ծառայությունները (էքսկուրսիաներ և այլն) պատվիրել բացառապես Կատարողի միջոցով՝ վերջինիս գրասենյակ դիմելու կամ հեռախոսազանգի միջոցով: , Չի թույլատրվում Կատարողի անունից հանդես եկող և ծառայություն մատուցող  վարորդների միջոցով պատվիրել այլ տուրեր, շրջանցելով Կատարողին: Նման դեպքի բացահայտման դեպքում Պատվիրատուն Կատարողին վճարում է  տուգանք 50,000 /Հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:

Պատասխանատվությունը

Առցանց քարտով վճարման դեպքում, գումարի ետգանձման /chargeback/ լինելու դեպքում, Պատվիրատուն վճարում է  տուգանք 200,000 /երկու հարյու հազար/ ՀՀ դրամի չափով և հետգանձված գումարի չափով վնասի հատուցում:

Վեճերի լուծման կարգը

Սույն Համաձայնության կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններին:

Վեճի ծագման դեպքում Պատվիրատուն կարող է իր բողոքը ներկայացնել Կատարողին 1 /Մեկ/ շաբաթվա ընթացքում:

Այլ պայմաններ

Պատվիրատուն հավաստում է,  որ ծանոթացել է Կայքի օգտագործման ընդհանուր դրույթներին և պայմաններին և համաձայն է դրանց հետ:

Կատարողը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ հանգամանքների, եղանակային պայմանների հետևանքով ճանապարհների անանցանելիության համար, ինչի հետևանքով ուղևորությունը անհնար կլինի անել։ Այս դեպքում, եթե պատվերը սկսվելուց հետո է դա պարզվել, ապա գումարը չի վերադարձվում, իսկ նախքան սկսելը՝ վերադարձվում է ամբողջությամբ:

Կայքում ներկայացված սակագների մեջ չեն ներառվում թանգարանների, հյուրանոցների, ճոպանուղիների և ցանկացած այլ կազմակերպության կողմից գանձվող տոմսերի, սննդի արժեքները:

Սույն կանոններն ու պայմանները ներկայացված են հայերեն լեզվով: Կայքում զետեղված այլ լեզուներով տարբերակները այլընտրանքային տարբերակներ են օգտվողների հարմարավետությունն ապահովելու համար: Հայերեն և այլ լեզվով տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին: