Ստորև ներկայացվում են սույն կայքից օգտվելու հիմնական կանոններն ու պայմանները
Կայքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Պատվիրատու – 18 տարին լրացած, գործունակ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որը սույն կայքում պատվիրում է դիմավորման/ճանապարհման ծառայություններ, տուրեր և վճարում է դրանց դիմաց:
Կատարող – «ԲՖԴԱ» ՍՊԸ, որը հանդիսանում է ծառայությունների կազմակերպիչը:
Վաուչեր – ամրագրումը հավաստող և դրա վերաբերյալ հակիրճ ինֆորմացիա պարունակող փաստաթուղթ, որը Պատվիրատուին տրամադրվում է էլեկտրոնային տեսքով:
Պատվեր – Կատարողի կողմից մատուցվող ծառայությունների առցանց կամ էլեկտրոնային տեսքով պատվեր/ ամրագրում Պատվիրատուի կողմից:
Կայք – «ԲՖԴԱ» ՍՊԸ -ին պատկանող և վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող, այդ ծառայություններն առցանց ամրագրելու և գնելու հնարավորություն ընձեռող վեբ-կայքը, որի հասցեն է՝ www.touchingarmenia.am
Անձնական հաշիվ – Կայքի բաժին, որը նախատեսված է Պատվիրատուի կողմից Պատվերն առցանց, ինքնուրույն ձևակերպելու համար:
Համաձայնություն – Պատվիրատուի և Կատարողի միջևհրապարակային օֆերտայի ակցեպտի եղանակով կնքվող համաձայնություն:
Ընդհանուր դրույթներ
Պատվերի ձևակերպումը, վճարումը
Պատվիրատուն Պատվերը ձևակերպում է ինքնուրույն, առցանց եղանակով, Կայքում ընտրելով իրեն առաջարկվող տարբերակներից նախընտրելին:
Կայքում, ինչպես նաև փոստով կամ Կատարողի գրասենյակում պատվիրելու դեպքում վճարային գործարքներ իրակացնելու իրավունք ունեն 18 տարին լրացած ֆիզիկական անձինք: Վճարում հնարավոր է նաև կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով։
Դիմավորման/ճանապարհման ծառայության դեպքում ծառայության արժեքը բոլորի համար հաշվարկվում է ըստ Կայքում նշված սակագնի՝ անկախ տարիքից, իսկ տուրերի դեպքում մինչև 3 տարեկան 1 երեխայի համար ուղևորությունն անվճար է:
Պատվերի չեղարկումը
Պատվերը սկսելու պահից առավելագույնը 12 ժամ առաջ Պատվերի չեղարկման կամ խմբագրման դեպքում որևէ տուգանք կամ չվերադարձվող գումար չկա, իսկ դրանից հետո պատվերը չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում:
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կատարողն իրավունք ունի՝
Փոփոխել Կայքի օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքի բովանդակությունը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակման պահից:
Կատարողը պարտավոր է՝
Պատվիրատուի կողմից հայտ ներկայացվելու դեպքում վերջինիս համար գրանցել Անձնական գրասենյակ:
Պատվիրատուն իրավունք ունի՝
Օգտվել Կայքում ներկայացված բոլոր ծառայություններից:
Ճանապարհում/Դիմավորում ծառայության դեպքում, եթե Կատարողի կողմից ծառայությունը մատուցվել է կես ժամ ուշացումով, և, որը չի հանդիսանում ֆորս-մաժորային իրավիճակի կամ այնպիսի խցանման հետևանք, որը հնարավոր չէր կանխատեսել, ապա Կատարողը Պատվիրատուին վճարում է տուգանք՝ 50,000 /Հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Պատվիրատուն պարտավոր է՝
Տրամադրել Կայքի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների կազմակերպման ու իրականացման համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն:
Անձնական գրասենյակում գրանցվելիս նշել բացառապես իրական տվյալներ: Պատվիրատուի կողմից ներկայացված տվյալների անարժանահավատության, ինչպես նաև Կատարողի մոտ դրա հիմնավոր կասկածի դեպքում /այդ թվում նաև նշված կոնտակտային տվյալները գոյություն չունենալու հետևանքով կապ հաստատելու անհնարինության կամ այլ դեպքերում/ Կատարողն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել սույն Համաձայնագիրը:
Հավելյալ ծառայությունները (էքսկուրսիաներ և այլն) պատվիրել բացառապես Կատարողի միջոցով՝ վերջինիս գրասենյակ դիմելու կամ հեռախոսազանգի միջոցով: , Չի թույլատրվում Կատարողի անունից հանդես եկող և ծառայություն մատուցող վարորդների միջոցով պատվիրել այլ տուրեր, շրջանցելով Կատարողին: Նման դեպքի բացահայտման դեպքում Պատվիրատուն Կատարողին վճարում է տուգանք 50,000 /Հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
Պատասխանատվությունը
Առցանց քարտով վճարման դեպքում, գումարի ետգանձման /chargeback/ լինելու դեպքում, Պատվիրատուն վճարում է տուգանք 200,000 /երկու հարյու հազար/ ՀՀ դրամի չափով և հետգանձված գումարի չափով վնասի հատուցում:
Վեճերի լուծման կարգը
Սույն Համաձայնության կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններին:
Վեճի ծագման դեպքում Պատվիրատուն կարող է իր բողոքը ներկայացնել Կատարողին 1 /Մեկ/ շաբաթվա ընթացքում:
Այլ պայմաններ
Պատվիրատուն հավաստում է, որ ծանոթացել է Կայքի օգտագործման ընդհանուր դրույթներին և պայմաններին և համաձայն է դրանց հետ:
Կատարողը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ հանգամանքների, եղանակային պայմանների հետևանքով ճանապարհների անանցանելիության համար, ինչի հետևանքով ուղևորությունը անհնար կլինի անել։ Այս դեպքում, եթե պատվերը սկսվելուց հետո է դա պարզվել, ապա գումարը չի վերադարձվում, իսկ նախքան սկսելը՝ վերադարձվում է ամբողջությամբ:
Կայքում ներկայացված սակագների մեջ չեն ներառվում թանգարանների, հյուրանոցների, ճոպանուղիների և ցանկացած այլ կազմակերպության կողմից գանձվող տոմսերի, սննդի արժեքները:
Սույն կանոններն ու պայմանները ներկայացված են հայերեն լեզվով: Կայքում զետեղված այլ լեզուներով տարբերակները այլընտրանքային տարբերակներ են օգտվողների հարմարավետությունն ապահովելու համար: Հայերեն և այլ լեզվով տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին: